1 հոկտեմբերի 2012 - 09:56 AMT
Վրաստանում սկսվել են խորհրդարանական ընտրությունները

Երկրի տարածքում գործում են 3 հազար 719 ընտրատեղամասեր, որտեղ կարող են քվեարկել 3 մլն 613 851 ընտրողներ:

Վրաստանի խորհրդարանում պետք է լինեն 150 պատգամավորներ, որոնցից 77-ը ըստ կուսակցական ցուցակների, 73-ը` ըստ մեծամասնական ընտրատարծքների:

Ընտրությունները կայացած կհամարվեն անկախ քվեարկության մասնակիցների քանակից, քանի որ ընտրական օրենսգիրքը դա չի պահանջում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: