1 հոկտեմբերի 2012 - 13:21 AMT
Մարիա Շառապովան սատարում է WTA-ին՝ կանանց թենիսում բղավոցների դեմ պայքարում

Ռուս թենիսիստուհի Մարիա Շառապովան, որը հայտնի է խաղերի ժամանակ իր բղավոցներով, սատարում է Թենիսի կանանց ասոցիացիային՝ WTA-ին, կանանց թենիսում բղավոցների դեմ պայքարում:

WTA ներկայացուցիչները մտադիր են մրցավարներին հատուկ սարքեր տրամադրել խաղերի ժամանակ աղմուկի մակարդակը չափելու համար, ինչպես նաև դաստիարակչական աշխատանք անցկացնել թենիսի մանկական ակադեմիաներում: Շառապովան, որի բղավոցները համեմատելի են անցնող գնացքի աղմուկի հետ, սատարում է դրան:

«Որքան ինձ հիշում եմ, ես միշտ բղավել եմ խաղի ժամանակ: Ինձ ոչ ոք խորհուրդ չի տվել ինչպես ինձ պահել, սա ուղղակի սովորություն է: Ես կողմ եմ WTA նախաձեռնությանը: Թենիսի ակադեմիաներում հարկարվոր է սովորեցնել շնչառական տեխնիկա, քանի որ հասուն տարիքում շատ դժվար է ձերբազատվել այդ սովորությունից»,-մեջրեբում է նրա խոսքը rsport.ru-ն: --ԿԱ