Լևոն Արոնյանը ՖԻԴԵ վարկանիշում 2821 միավորով կրկին երկրորդ տեղում է

Լևոն Արոնյանը ՖԻԴԵ վարկանիշում 2821 միավորով կրկին երկրորդ տեղում է

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 10-ին ՖԻԴԵ-ն հրապաևրակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների վարկանիշը: Լևոն Արոնյանը Համաշխարհային օլիմպիադայում հաջող ելույթից հետո վաստակել է 2821 միավոր և կրկին երկրորդ տեղում է:

Նա վարկանիշի առաջատար Մագնուս Կարլսենին զիջում է 22 միավորով: Առաջատարների եռյակը եզրափակում է Վլադիմիր Կրամնիկը Ռուսաստանից 2795 միավորով:

Մեկ այլ հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը 2703 միավորով բարձրացել է 47-րդ տեղը, Սերգեյ Մովսիսյանը 2699 միավորով նահանջել է 52-րդ տեղը, Գաբրիել Սարգսյանը բարձրացել է 56-րդ տեղը 2692 միավորով: Հայաստանի 2012 թվականի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը 97-րդ տեղում է 2659 միավորով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---