24 մարտի 2005 - 07:34 AMT
ՄԱՅԻՍԻ 24-25 ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԵՎՐՈԱՏԼԱՆՏՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Մայիսի 24-25 Շվեյցարիայում կկայանա Եվրո-ատլանտյան գործընկերության խորհրդի առաջին համաժողովը անվտանգության հարցերով, հաղորդել են ՆԱՏՕ-ի մամլո ծառայությունում: Համաժողովի աշխատանքին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ-երկրների արտգործնախարարները եւ Հյուսիս-ատլանտյան դաշինքի գործընկեր-երկրները: Համաժողովին կնախագահի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆերը: