2 հոկտեմբերի 2012 - 11:01 AMT
YouTube-ն առաջին անգամ ուղիղ եթերում կցուցադրի ԱՄՆ նախագահի թեկնածուների բանավեճերը

YouTube-ն առաջին անգամ ուղիղ եթերում հոկտեմբերին կցուցադրի ԱՄՆ նախագահի և փոխնախագահի թեկնածուների բանավեճերը ամբողջ աշխարհի օգատատերերի համար: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղելով YouTube բլոգին:

Թեկնածուների ամբողջական բանավեճերը հնարավոր կլինի դիտել YouTube Election Hub հոսքում և ABC News մեդիաընկերության YouTube հոսքում: Հեռարձակումը հասանելի կլինի նաև բջջային սարքավորումների տերերի համար:

Երկրի ղեկավարի թեկնածուների միջև բանավեճերը տեղի կունենան հոկտեմբերի 3-ին, 16-ին և 22-ին, փոխնախագահներինը` հոկտեմբերի 11-ին: ԱՄՆ նախպագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 6-ին: