2 հոկտեմբերի 2012 - 11:48 AMT
Microsoft-ը կթողարկի առցանց նորությունների սեփական նախագիծը` MSN News-ը

Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստին», նախագծի թողարկման վերաբերյալ լուրերը շրջանառվել են սկսած այս տարվա ամառվանից:

Հուլիսին Microsoft-ը իր գործընկեր NBC-ին վաճառել է համատեղ ձեռնարկության` MSNBC.com լրատվական ռեսուրսի իր բաժինը: Դրանից հետո ռեսուրդը վերանվանվել է NBCNews.com:

MSN News-ը ներկայացնելու է խոշորագույն լրատվական ռեսուրսների` Associated Press, NBC, Reuters և այլն, նորություններն ու տեղադրելու է սեփականները, Ռոյթերսին հաղորդել է MSN գլխավոր մենեջեր Բոբ Վիզեն:

MSN կայքը, որն ամեն ամիս գրավում է մոտ 480 մլն օգտագործողների ամբողջ աշխարհում, արագորեն հասնելի է դարձնում Microsoft օնլայն-ծառայությունները, այդ թվում` Bing որոնողական համակարգը, Outlook փոստը և Skype ծառայությունը: