2 հոկտեմբերի 2012 - 13:21 AMT
Նատալի Պորտմանը կարող է հանդես գալ Ժակլին Քենեդու դերում

Նատալի Պորտմանին առաջարկել են խաղալ «Ջեքի» կենսագրական կինոնկարի գլխավոր դերը, հաղորդում է Deadline կայքը:

Ֆիլմը կպատմի Ժակլին Քենեդու կյանքի մասին: Ֆիլմի ստեղծողները պլանավորում են կենտրոնացնել ուշադրությունը ԱՄՆ 35-ամյա նախագահ, Ժակլինի ամուսին Ջոն Քենեդու սպանությունից հետո ընկած ժամանակահատվածի վրա: Ֆիլմի սցենարը գրել է Նոյ Օպենհայմը: Ըստ ունեցած տվյալների, Օպենհայմի աշխատանքը դուր է եկել Պորտմանին:

Ենթադրվում է, որ ռեժիսորը կարող է լինել Դարեն Արոնոֆսկին: Հատկանշական է, որ 2010-ին Պորտմանը Արոնոֆսկու «Սև կարապը» ֆիլմում կատարել է գլխավոր դերը: 2010-ին իբր նախագծով հետաքրքրվել է Սթիվեն Սփիլբերգը: Այժմ հայտնի չէ, թե ով կզբաղվի ֆիլմի բեմադրմամբ, հաղորդում է Lenta.ru-ն: