Սերժ Սարգսյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեին

Սերժ Սարգսյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեին

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեին: Ինչպես հայտնում է նախագահի մամլո ծառայությունը, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է հայ-գերմանական բարեկամական հարաբերությունները և արդյունավետ համագործակցության շարունակական զարգացումը: Հանրապետության ղեկավարի համոզմամբ, բարձրաստիճան փոխայցելությունները և դրանց ընթացքում տարբեր ոլորտներում փոխգործակցության հնարավորությունների քննարկումն զգալիորեն նպաստում են երկկողմ կապերի առավել ամրապնդմանը, դրական ազդակներ հաղորդելով և՛ քաղաքական գործիչներին, և՛ գործարար աշխարհին, և՛ երկու երկրների ժողովուրդներին, ընդհանրապես: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեի այցը ևս խթան կհանդիսանա հայ-գերմանական հարաբերությունների զարգացման և հատկապես միջխորհրդարանական համագործակցության խորացման գործում:

Վոլֆգանգ Թիրզեն գոհունակությամբ է խոսել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ անցած 20 տարիներին հայ-գերմանական քաղաքական երկխոսության և փոխգործակցության մասին՝ ընդգծելով, որ ԳԴՀ Բունդեսթագի և ՀՀ ԱԺ-ի միջև անհրաժեշտ է ավելի ակտիվացնել շփումները: Բունդեսթագի փոխնախագահի խոսքով, դա թույլ կտա, որպեսզի գերմանացի պատգամավորների մոտ Հայաստանի և տարածաշրջանի խնդիրների մասին ճիշտ պատկերացումներ ձևավորվեն:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին վերաբերող հարցեր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---