2 հոկտեմբերի 2012 - 11:59 AMT
Պատանիների, աղջիկների և երիտասարդների ԱԱ Հայաստանը կներկայացնեն շուրջ 20 սամբիստներ

Հոկտեմբերի 11-15-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայանալիք պատանիների, աղջիկների և երիտասարդների սամբոյի աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայանա շուրջ երկու տասնյակ մարզիկներով:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, հավաքականները հիմնականում կազմված են 2012 թվականի Եվրոպայի առաջնության մրցանակակիրներով:

Այս տարվա գարնանը Բուխարեստում կայացած Եվրոպայի առաջնությունում հայ պատանիներն ու երիտասարդները նվաճել էին մեկ ոսկի, երկու արծաթե և ութ բրոնզե մեդալներ: