Հայաստանի խորհրդարանը շարունակում է քննարկել Վարդան Օսկանյանի հարցը

Հայաստանի խորհրդարանը շարունակում է քննարկել Վարդան Օսկանյանի հարցը

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովում շարունակվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը: ԲՀԿ-ից դահլիճում ներկա են Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, Էլինա Վարդանյանը և Գուրգեն Արսենյանը, ովքեր ելույթից հետո, ինչպես հայտարարվել է նախօրոք, կլքեն նիստերի դահլիճը: ՀՀԿ խմբակցությունը ներկա է գրեթե ողջ կազմով, ինչպես և «Օրինաց երկիրը»: ՀԱԿ խմբակցությունից ներկա են 4 պատգամավոր, «Ժառանգության» խմբակցությունից` Ռուբեն Հակոբյանը և Ալիկ Արզումանյանը, իսկ ՀՅԴ խմբակցությունից` միայն Արմեն Ռուստամյանը:

Երեկվանից Հայաստանի խորհրդարանը քննարկում է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը Վարդան Օսկանյանին փողերի լվացման փաստով քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---