Օսկանյանը կոչ է արել ՀՀԿ պատգամավորներին գոնե ծանոթանալ «Սիվիլիթասի» կանոնադրության հետ

Օսկանյանը կոչ է արել ՀՀԿ պատգամավորներին գոնե ծանոթանալ «Սիվիլիթասի» կանոնադրության հետ

PanARMENIAN.Net - ԲՀԿ պատգամավոր, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանը Հայաստանի խորհրդարանում իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ կոչ է արել իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավորներին իրեն քննադատելուց առաջ գոնե ծանոթանալ «Սիվիլիթաս» հիմնադրամի կանոնադրության հետ:

«Սիվիլիթասը» ամենաթափանցիկ կազմակերպություններից մեկն է Հայաստանում: Մեր գործունեությունը թափանցիկ է եղել, մենք գործել ենք օրենքի շրջանակներում, և ֆինանսական հոսքերը նույնպես թափանցիկ են եղել»,- ասել է նա:

Երեկվանից Հայաստանի խորհրդարանը քննարկում է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը Վարդան Օսկանյանին փողերի լվացման փաստով քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---