2 հոկտեմբերի 2012 - 14:14 AMT
Աղվան Հովսեփյան. Դատախազությունը պաշտպանում է «Սիվիլիթասի» շահերն ու Հանթսմանների բարի համբավը

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ քննարկումները եզրափակող իր ամփոփիչ խոսքում պատասխանել է միջնորդության չհիմնավորվածության վերաբերյալ հանդիմանություններին՝ հաշվի առնելով, որ այդ գործով տուժածներ կամ բողոяի դիմում ներկայացրած անձինք չկան: Ըստ նրա, դատախազությունը պաշտպանում է «Սիվիլիթասի» շահերն ու Հանթսմանների բարի համբավը: «Մենք չենք ասում, թե ինչու եք միջոցներն оգտագործել ըստ ձեր հայեցողության, այլ ասում ենք՝ ինչու եք յուրացրել 180 հազար դոլարը»,-ասել է նա:

Աղվան Հովսեփյանը հերթական անգամ հայտարարել է, որ նույնիսկ եթե Օսկանյանը զրկվի անձեռնմխելիությունից, նա չի ձերբակալվելու: