«Կրասնոդարը» Յուրա Մովսիսյանին կառաջարկի տարեկան 2 մլն եվրոյի եռամյա պայմանագիր 2 հոկտեմբերի 2012 - 14:49 AMT PanARMENIAN.Net - «Կրանսոդար» ակումբի ղեկավարությունը մտադիր է երկարացնել Հայաստանի հավաքականի 25-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանի հետ պայմանագիրը: Թիմի ղեկավարությունը ակումբի գլխավոր աստղին կառաջարկի նոր եռամյա պայմանագիր տարեկան 2 մլն եվրո վճարով, ինչը գրեթե երկու անգամ ավելի է հարձակվողի գործող աշխատավարձից: «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը նաև նշել է, որ Մովսիսյանը թիմի առանցքային ֆուտբոլիստն է և արժանի է իր նկատմամբ մեծ ուշադրության: «Անկասկած, Յուրան ցուցադրում է հիանալի ֆուտբոլ` հաստատելով իր բարձր կարգը: Բնականաբար, «Կրանսոդարը» շահագրգռված է նրանում, որպեսզի Մովսիսյանը երկար մնա թիմում»,- Մուսլինի խոսքերը հաղորդում է tden.ru-ն: Խաղացողի ներկա պայմանագիրը կրանսոդարյան ակումբի հետ գործում է մինչև 2014-ը: Մովսիսյանը ռուսական պրեմիեր լիգիայի լավագույն խաղացողներից է, իր թիմի իսկական առաջնորդը և հիմնական կազմի անփոխարինելի խաղացողը: Հայաստանի հավաքականի հարձակվողը հասցրել է 9 մեկնարկային խաղերում խփել 8 գոլ և միանձնյա գլխավորում է Ռուսաստանի առաջնության հարձակվողների ցուցակը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |