2 հոկտեմբերի 2012 - 16:46 AMT
«Տուրեցկու երգչախումբը» ելույթ կունենա Երևանում

«Տուրեցկու երգչախումբ» (“Хор Турецкого”) արտ-խումբը ելույթ կունենա Երևանում: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեցին համերգի կազմակերպիչ Մեցցո Փրոդաքշնից, համերգը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին Արամ Խաչատրյան մեծ hամերգասրահում: Համերգը կազմակերպվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հովանու ներքո:

Համերգի սկիզբը` ժամը 19:30-ին, տոմսերն արժեն 5-30 հազար դրամ: