2 հոկտեմբերի 2012 - 18:30 AMT
«Սուխոյ սուպերջեթ» ինքնաթիռը վերադարձել է Երևան

«Սուխոյի քաղաքացիական օդանավեր» ՓԲԸ և «Արմավիա» ավիաընկերությունը համաձայնեցրել են SSJ100 (MSN 95007) օդանավի շահագործման պայմանները, հաղորդում է Հայաստանի ազգայի ավիափոխադրողի մամուլի ծառայությունը:

Կողմերը ստորագրել են վարձակալման համաձայնագիր, որն ուժի մեջ է մտնում անցակետային պահանջների` ուժի մեջ մտնելուց և ֆինանսական ծանրաբեռնվածությունը հանելուց հետո: Առաջաիկայում «Արմավիա» ավիաընկերությունը կվերականգնի օդանավի շահագործումը: «Արմավիան» կշարունակի մնալ օդանավի շահագործողը, իսկ «Սուխոյի քաղաքացիական օդանավեր» ՓԲԸ կշարունակի վարձով տրամադրել իր օդանավը:

Վարձակալության այս համաձայնագիրը կգործի 6 ամիս, ինչից հետո կողմերը կրկին կհանդիպեն և կքննարկեն հետագա գործողությունները: «Արմավիա» ավիաընկերության MSN 95007 ինքնաթիռը գտնվում է Մոսկվայի Ժուկովսկ քաղաքում` «Սուխոյի քաղաքացիական օդանավեր» ՓԲԸ փորձնական-թռիչքային կենտրոնում, որտեղ տեխնիկական ստուգման է ենթարկվել և այսօր ժամանել Երևան:

Կողմերը շարունակում են քննարկել MSN 95021 երկրորդ օդանավի վերաբերյալ հարցը, որը պատրաստվել է «Արմավիա» ավիաընկերության համար` ավելի վաղ կնքված համաձայնագրի շրջանակում և, որը ևս գտնվում է «Սուխոյի քաղաքացիական օդանավեր» ՓԲԸ փորձնական-թռիչքային կենտրոնում: