
Վրաստանում ընդդիմության հաղթանակաը խոսում է այն մասին, որ այդ երկրի բնակչությունը փոփոխություններ է ցանկանում: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Ըստ նրա, Վրաստանի քաղաքական լամդշաֆտը ավելի բազմազան կդառնա:
Վրաստանի ԿԸՀ տվյալներով, Բիձինա Իվանիշվիլիի ընդդիմադիր բլոկը 47,9 տոկոս քվեաթերթիկների հաշվարկներից հետո, շարունակում է առաջատար հանդսանալ խորհրդարանական ընտրություններում` ստանալով ընտրողների ձայների 54,1 տոկոսը:
Վրաստանի իշխող կուսակցությունը հավաքել է 41,03 տոկոս:
«Վրաստանում ընդդիմության հաղթանակը խոսում է այն մասին, որ երկրի բնակիչներին փոփոխություններ են պետք»,-ասել է Մեդվեդևը` մեկնաբանելով Վրաստանի խորհրդարանական ընտրությունները: