26 մարտի 2005 - 09:02 AMT
ՖՐԱՆՍԻԱՆ ԳԻՏԱԿՑԱԲԱՐ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ԵՄ ՄՅՈՒՍ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ, ԳՏՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԸ
Ինչպես գտնում է Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը, Ադրբեջանը պետք է կոչ անի Եվրամիությանը ավելի ակտիվ դերակատարություն ունենալ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հարցում: Թ.Զուլֆուգարովը դրկան է գնահատել Հարավային Կովկասի գծով Եվրամիության հատուկ ներկայացուցչի նշանակումը եւ մեծ գոհունակությամբ նշել է, որ այդ պաշտոնի թեկնածությունը լավ է ընտրվել, քանի որ «ֆին դիվանագետ Հեյկի Տալվիտիեն, որը նախկինում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն էր, լավ է ծանոթ տարածաշրջանին եւ շատ փորձառու դիվանագետ է: Նախկին նախարարը համաձայն չէ հետեւյալ դիրքորոշման հետ.«դուք եկեք համաձայնության, իսկ մենք ձեզ կօգնենք»: «Ես գտնում եմ, որ Հ.Տալվիտիեն պետք է ներգրավվի Մինսկի խմբի աշխատանքներին եւ Ադրբեջանը պետք է հանդես գա նման նախաձեռնությամբ»,-նշել է նա: Ինչպես գտնում է Թոֆիկ Զուլֆուգարովը, Ֆրանսիան, որը Եվրամիության անդամ է, որպես Մինսկի խմբի համանախագահ գիտակցաբար խոչընդոտում է ԵՄ մյուս անդամների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: