Իտալացի քաղաքապետերը, ի նշան խիստ տնտեսման քաղաքականության դեմ բողոքի, ձեռնաշղթաներ են հագել

Իտալացի քաղաքապետերը, ի նշան խիստ տնտեսման քաղաքականության դեմ բողոքի, ձեռնաշղթաներ են հագել

PanARMENIAN.Net - Որպես ԵՄ կողմից առաջարկված խիստ տնտեսման քաղաքականության դեմ բողոք, ինչի արդյունքում փակվել է ավտոբուսաշինական գործարան, մի քանի իտալացի քաղաքապետեր, ովքեր հավաքվել են նախագահական վարչակազմի շինության առջև, ձեռնաշղթաներ են հագել: Բողոքի ակցիային մասնակցել է մի քանի տասնյակ բանվոր, հաղորդում է IRIB World Service-ի ռուսական ծառայությունը:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում 680 աշխատակիցներ դիմել են երկրի նախագահին, որպեսզի վերջինս միջամտի և թույլ չտա միակ ավտոբուսաշինական գործարանի փակումը, սակայն նրանց փորձերն անարդյունք են մնացել: Մեկ ժամ անց ոստիկանությունը ցրել է ցուցարարներին:

Ֆիատ աավտոշինական ընկերությունը նախորդ տարի փակել էր Irisbus գործարանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---