Նավթի համաշխարհային գները նվազել են Եվրոպայից նորությունների ֆոնին

Նավթի համաշխարհային գները նվազել են Եվրոպայից նորությունների ֆոնին

PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գները երեքշաբթի օրվա սակարկությունների արդյունքում նվազել են Եվրոպայից նորությունների ֆոնին, վկայում են սակարկությունների տվյալները:

WTI տեսակի ամերիկյան թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը սակարկությունների ավարտին նվազել է 0.59 դոլարով կամ մեկ բարելի համար մինչև 91.89 դոլարով: Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.62 դոլարով` մինչև մեկ բարելի համար 111.57 դոլարով:

Նախօրեին ներդրողների ուշադրությունը սևեռվել է եվրագոտուց նորությունների վրա: Աvելի վաղ Ռոյթերս գործակալությունը հաղորդել է, որ Իսպանիան պատրաստվում է դիմել արտաքին ֆինանսական օգնություն ստանալու համար արդեն գալիք հանգստյան օրերին:

ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությունները հանգեցրել են Իսպանիայի պետական պարտատոմսերի եկամտաբերության անկման: -LH-

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---