3 հոկտեմբերի 2012 - 10:32 AMT
Միրչա Լուչեսկու. Մենք վերահսկում էինք «Յուվենտուսի» հետ խաղը, քանի որ ավելի շատ էինք տիրում գնդակին

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ խաղում Դոնեցկի «Շախտյորը» ոչ ոքի է խաղացել է «Յուվենտուսի» հետ:

Առաջինը հաշիվը բացել է «Շախտյորը», աչքի է ընկել Թեյշեյրան: Երկու րոպե անց իտալացիները հավասարեցրել են հաշիվը:

Խաղից հետո «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն խոստովանել է, որ իր ֆուտբոլիստներն արժանի էին հաղթանակի:

«Մենք շատ լավ գիտեինք, թե ինչպես է խաղալու «Յուվենտուսը» և պատրաստ էինք դիմակայել վերջինիս: Հարկ է նշել, որ մենք վստահ էինք մեր ուժերին: Մենք վերահսկում էինք «Յուվենտուսի» հետ խաղը, քանի որ ավելի շատ էինք տիրում գնդակին», Լուչեսկուի խոսքը հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Е խմբում «Շախտյորը» 4 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը, խումբը գլխավորում է «Չելսին»: