ՀԿԵ-ն 2012 թվականի օգոստոս-սեպտեմբերին աշխատակիցներին հատկացրել է մոտ 10 մլն դրամի աջակցություն

ՀԿԵ-ն 2012 թվականի օգոստոս-սեպտեմբերին  աշխատակիցներին հատկացրել է մոտ 10 մլն դրամի աջակցություն

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, հավատարիմ մնալով իր սոցիալական քաղաքականությանը, հետևողականորեն աջակցում է իր աշխատակիցներին, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

Միայն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ընկերության սոցիալական փաթեթները կազմել է գրեթե 10 մլն. դրամ: Ընդ որում, այդ օգնությունը հատկացվում է մի քանի ուղղություններով. երեխայի ծնունդի առթիվ նշված ժամանակահատվածում ՀԿԵ-ն 28 աշխատակցի վճարել է ընդհանուր առմամբ 4.550.000 դրամի օգնություն: Աշխատակիցների բուժման և աշխատակցի կամ ընտանիքի անդամի մահվան կապակցությամբ ընկերությունը տրամադրել է 1.210.000 դրամ, իսկ հոբելյանի, երեխայի առաջին դասարանհաճախելու և ամուսնության կապակցությամբ ընդանուր առմամբ 180 աշխատակից ստացել է 4.200.000 դրամի աջակցություն:

ՀԿԵ-ն մտադիր է շարունակել իր սոցիալամետ գործունեությունը, որը ենթադրում է սոցիալական հսկայական պատասխանատվություն աշխատակիցների բուժ. սպասարկման,բնակարանային, աշխատանքային պայմանների բարելավման, երտասարդների աջակցության ոլորտներում:

Հիշեցնենք, որ ներկայումս ընկերությունը մշակում է շահադրդման արդի համալիր ծրագիր, որը թույլ կտա նյութական և ոչ նյութական խթանման ավելի արդյունավետհամակարգի գործարկում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---