Գերմանիայի դեսպանը Հայաստանի ԵՄ անդամակցության մասին. «Ճանապարհը գցված է, մնում է հետևել ընթացքին»

Գերմանիայի դեսպանը Հայաստանի ԵՄ անդամակցության մասին. «Ճանապարհը գցված է, մնում է հետևել ընթացքին»

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 3-ը Գերմանիայում ազգային տոն է ՝ միավորման օրը: Այս առիթով այսօր լրագրողների հետ հանդիպեց ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպանը:

Դիվանագիտության մեջ իրեն «ծեր նապաստակ» բնորոշող Ռայներ Մորելին արդեն մեկ ամիս է, ինչ Հայաստանում է:

Հայաստան-Գերմանիա հարաբերությունները դիվանագետը գերազանց է գնահատում: Նախորդ տարի 250 մլն եվրոյի երկկողմ առևտրաշրջանառություն ենք գրանցել: ԵՄ երկրներից Գերմանիան Հայաստանի ամենախոշոր գործընկերներից է:

«Իհարկե, կարելի էր ավելին անել, բայց այսօրվա արդյունն էլ 20 տարվա աշխատանքով է ստեղծվել: Հարաբերությունները գնալով ավելի են զարգանում՝ առավել սերտ մշակույթի ոլորտում: Գերմանացի հնագետներն այստեղ ուսումնասիրում և թվայնացնում են մեծածավալ ժայռապատկերներ: Շուտով Մայնցում մեծ ցուցահանդես կլինի՝ հայ գրատպության 500-ամյակի առիթով, Երևանում էլ տնտեսական ֆորում է կազմակերպվելու»:

Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հեռանկարի մասին դեսպանն ասաց. «Ճանապարհը գցված է, մնում է հետևել ընթացքին: Իսկ թե ինչքան արագ այն կլինի, կախված է Հայաստանից»:

Հայաստանի կողմից Շենգեն գոտու մեջ մտնող երկրների հետ վիզային ռեժիմի միակողմանի հանումը դեսպանը դրական գնահատեց: Քանի որ մանրամասներին դեռևս տեղյակ չէր, պատասխան քայլի մասին նախընտրեց լուրջ հայտարարություններ չանել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---