Լևոն Շիրնյան. Ռուս-վրացական հարաբերությունները կարող են կարգավորվել Հայաստանի շահերի հաշվին

Լևոն Շիրնյան. Ռուս-վրացական հարաբերությունները կարող են կարգավորվել Հայաստանի շահերի հաշվին

PanARMENIAN.Net - Վրաստանի խորհդարանական ընտրություններում Բիձինա Իվանիշվիլու գլխավորությամբ ընդդիմության հաղթանակը և ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման հեռանկարը կարող է բացասական անդրադառնալ Հայաստանի վրա, կարծում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: «Նրանք (Վրաստանը) կպահանջեն իրենց գինը... Եվ, լիովին հավանական է, որ դա կլինի Աբխազիայի, Հարավային Օսեթիայի և Հայաստանի ազգային և պետական շահերի հաշվին»,- ասել է նա Երևանում մամլո ասուլիսում:

Նրա խոսքով, հայկական կողմը պետք է հաշվի առնի դա և թեև, հնարավոր է, որ այդպես չլինի, սակայն խնդիրը կա: «Քանի որ մենք գիտենք, որ պատմականորեն Ռուսաստանը կարգավորում է Վրաստանի հետ իր հարաբերությունները Հայաստանի ազգային և պետական շահերի հաշվին»,- հայտարարել է Շիրինյանը:

Որպես օրինակ նա բերել է Վրաստանին սիրաշահելու համար ժամանակին Ջավախքը նրան հանձնելը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---