Մեկ տարվա ընթացքում Հայաստանում սպառողական գներն աճել են 2.5 տոկոսով

Մեկ տարվա ընթացքում Հայաստանում սպառողական գներն աճել են 2.5 տոկոսով

PanARMENIAN.Net - 2012թ. սեպտեմբերին 2011թ. սեպտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 2.5%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 1,8 %, ոչ պարենային ապրանքներինը`5,7 %, ծառայությունների սակագներինը` 2.1%, իսկ հունվար-սեպտեմբերին 2011թ.

հունվար-սեպտեմբերի համեմատ` համապատասխանաբար 102.3%, 101.9, 104.2 և 102.1%:

2012թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.8% գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 1.0%-ով, ոչ պարենային ապրանքներինը`1.5%-ով, իսկ ծառայությունների ոլորտում սակագների հավելաճը կազմել է 0.1%:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2012թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ գրանցվել է սպառողական գների 0.2-1.0% հավելաճ, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Վանաձոր, Դիլիջան և Եղեգնաձոր քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.9%-ով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---