3 հոկտեմբերի 2012 - 14:14 AMT
Ուկրաինայում ներկայացվել է ցեղասպանությունների պատմության առաջին դասագիրքը

Այսուհետ ուկրաինացի ուսանողները կարող են ուսոմնասիրել ցեղասպան քաղաքականության և կառավարական բռնության աղմկահարույց դեպքերը հատուկ դասագրքով: Այդ մասին հայտնում է Analitika.at.ua-ն:

Հոկտեմբերի 2-ին Կիևում տեղի է ունեցել Անդրեյ Կոզիցկու «Ցեղասպանությունը և XXդ. Քաղաքացիական բնակչության զանգվածային ոչնչացման քաղաքականությունը՝ պատճառները, առանձնահատկությունները և հետևանքները» գրքի շնորհանդեսը:

Այն նախատեսված է հումանիատր մասնագիտությունների ուսանողների համար:

Գիրքը պատմում է Օսմանյան կայսրությունում հայերի ոչնչացման, 1932-33թ. Ուկրաինայում Գոլոդոմորի, եվրոպացի հրեաների Հոլոքոսթի, Երրորդ ռայխի կողմից գնչուների հետապնդման, ԽՍՀՄ փոքր ժողովրդների բռնի տեղահանման, Կամբոջայի 1975-78թթ. ցեղասպանության, Բալկաններում 1992-99թթ. էթնիկ զտումների, Ռուանդայի 1994թ. ցեղասպանության մասին:

Գիրքն ընդգրկվել է 2012թ. Լվովի «Հրատարակիչների ֆորումի» 18 լավագույն գրքերի ցանկում: