3 հոկտեմբերի 2012 - 14:12 AMT
Դեկտեմբերի 10-12-ը կանցկացվի «ԱրմԹեք´12 » հինգերորդ գլոբալ գործարար համաժողովը

Դեկտեմբերի 10-ից-12-ը Սիլիկոնյան հոտվում կանցկացվի «ԱրմԹեք´12 » բարձր

տեխնոլոգիաների հինգերորդ գլոբալ գործարար համաժողովը:

«ԱրմԹեքը» ՀՀ Կառավարության կողմից պաշտոնապես ճանաչվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործարար համաժողով, որը նպատակ ունի աջակցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը՝ խթանելով միջազգային գործարար կապերի ամրապնդումը և ներդրումների աճը: Այն բացառիկ հնարավորություն է՝ ներկայացնելու հայաստանյան բարձր տեխնոլոգիաների ոլորտը միջազգային տեխնոլոգիական համայնքին և համաշխարհային մակարդակով բարձրացնելու Հայաստանի` որպես աշխարհում առավել արագ զարգացող բարձր տեխնոլոգիաների ոլորտ ունեցող երկրի վարկանիշը:

«ԱրմԹեք´12»-ին կմասնակցեն տարբեր երկրների կառավարությունների ներկայացուցիչներ, բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործարարներ, ինչպես նաև հեղինակավոր համալսարանների, գիտահետազոտական կենտրոնների և ոլորտը ներկայացնող միջազգային կազմակերպությունների ղեկավարներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ-ից և այլ երկրներից: «ԱրմԹեք Կոնգրես 2012»-ը հնարավորություն կտա նաև հայտնաբերել նոր գործարար և ներդրումային հնարավորություններ, ստեղծել նոր կապեր և մասնագիտական ընդլայնված ցանց:

Հեղինակավոր բանախոսների մասնակցությունը նոր որակ կհաղորդի համաժողովին, ինչպես նաև կբարձրացնի հետաքրքրությունը արագ զարգացող հայկական ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտների հանդեպ: