3 հոկտեմբերի 2012 - 14:39 AMT
Երևանում տեղի կունենա «Արմեն Ջիգարխանյան» ֆիլմի պրեմիերան

Երևանում տեղի կունենա «Արմեն Ջիգարխանյան» ֆիլմի պրեմիերան: Ինչպես այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց ֆիլմի հեղինակ, «ՀայART» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը: «Մեր կենտրոնն իրականացնում է երեք տարբեր նախագծեր` «Հնագույն նվագարաններ», «Անցյալ կատարյալ» և «Խոսիր ինձ հետ»: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի մասին վավերագրական ֆիլմը «Խոսիր ինձ հետ» ֆիլմաշարի հերթական ժապավենն է: 20 րոպե տևողությամբ ֆիլմը իմ և մեծ դերասանի զրույցն է, որը համեմված է նրա մասնակցությամբ ֆիլմերից դրվագներով»,- նշեց նա` հավելելով, որ ֆիլմաշարի բոլոր աշխատանքները հերոսներին բացահայտում են որպես մարդ և անհատականություն, հանդիսատեսին ներկայացնում անհայտ կողմից:

Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա այսօր` հոկտեմբերի 3-ին` ժամը 19:00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում: