Լոռիում և Սյունիքում արդեն գործում է եռակողմ սոցիալական գործընկերության համակարգ

Լոռիում և Սյունիքում արդեն գործում է  եռակողմ սոցիալական գործընկերության համակարգ

PanARMENIAN.Net - Հայաստանի գործատուների հանրապետական 5-ամյա միությունը ՀՀ կառավարության հետ սոցիալական գործընկեր կազմակերպություն է սկսած 2010թ.-ից: Կազմակերպում և իրականացնում է ազգային կոնֆերանսներ՝ նվիրված սոցիալական գործընկերության զարգացմանը: Այսօր մեկնարկած «Սոցիալական երկխոսությունը մարզերում և մարզերի զարգացում» սոցիալական գործընկերության արդեն 3-րդ ազգային կոնֆերանսին մասնակցում են միջազգային փորձագետներ և գործընկերներ:

Այս ոլորտում աշխատանքային տեմպը տարեցտարի ավելի ու ավելի ինտենսիվ բնույթ է ստանում և արդեն համակարգի ինստիտուցիոնալացման ուղղությամբ կատարվածի ծավալը կրկնակի անգամ ավելացել է: Հանրապետության երկու արդյունաբերական մարզերում` Լոռիում և Սյունիքում, եռակողմ սոցիալական գործընկերության համակարգի համար կազմակերպական կառույցների ձևավորումն է: Տեղական իշխանության մարմինների, արհմիութենական կազմակերպությունների և գործատուների համար կգործի մշտական երկխոսության և բոլոր կողմերի շահերը ընդհանուր հայտարարի բերող հարթակ, որի միջոցով կկարգավորվեն սոցիալ-աշխատանքային և արտադրական ամենաբազմազան խնդիրները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---