Արմավիրի մարզում 4000 մեծահասակ և 1200 երեխա կանցնեն ակնային հետազոտություն

Արմավիրի մարզում 4000 մեծահասակ և 1200 երեխա կանցնեն ակնային հետազոտություն

PanARMENIAN.Net - Արմավիրի մարզում մեկնարկել է Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) համատեղ ծրագիրը: Մարզի բնակիչների համար անցկացվում է անվճար ակնային զննում և իրականացվում է բուժումսոցիալապես անապահով անձանց համար: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Օրանժ Արմենիայի հանրային կապերի բաժնից :

«Մարզերի բնակիչների համար երբեմն որակյալ ակնաբուժական ծառայությունները դժվարամատչելի, իսկ երբեմն` նաև անհասանելի են լինում: Այս նախագծի շնորհիվ բազմաթիվ մարդիկ վերգտում են աչքի լույսը, հազարավորները` կանխարգելում նոր սկսվող կամ խորացող հիվանդությունը»,- ասել է Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը: Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանի տվյալներով ծրագրի շրջանակներում Արմավիրի շուրջ 4000 մեծահասակ և 1200 երեխա կանցնեն ակնային հետազոտություն: Նախատեսվում է տրամադրել շուրջ 1600 ակնոց: Աչքի շարժական հիվանդանոցում կիրականացվեն շուրջ 300 վիրահատություն և լազերային բուժում: Ակնային զննումներին զուգահեռ, Արմավիրի մարզի 9 դպրոցներում կկազմակերպվեն նաև ակնային խնամքի հանրակրթական դասընթացներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---