ԱՄՆ-ն գրոհայինների դեմ հատուկ գործողություն է պատրաստում Լիբիայում

ԱՄՆ-ն գրոհայինների դեմ հատուկ գործողություն է պատրաստում Լիբիայում

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն նախապատրաստվում է Բենգազիում ԱՄՆ հյուպատոսության գրոհը կազմակերպած գրոհայիններին հայտնաբերելու և ոչնչացնելու նպատակով հատուկ գործողության, հայտնում է The New York Times-ը:

Ինչպես հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարի ծառայության բարձրաստիճան ներկայացուցիչը, զինվորականները Լիբիայում պոտնեցիալ թիրախների ցուցակ են կազմում՝ Բենգազիի հյուպատոսության վրա հարձակման մասնակցության կասկածանքի վերաբերյալ մանրակրկիտ տեղեկություններով:

ԱՄՆ որոշել է մասնակցել գրոհայինների հայտնաբերմանը, քանի որ Լիբիայի կառավարությունը դեռ թույլ է, միայնակ այդ գործողությունն անցկացնելու համար, գրում է պարբերականը:

Պենտագոնը մտադիր է այս հարցում համագործակցել Լիբիայի իշխանությունների հետ: Ահաբեկիչներին ոչնչացնելու համար ԱՄՆ մտադիր է անօդաչու սարքեր օգտագործել, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Ավելի վաղ Լիբիայի վարչապետ Մուստաֆա Աբու Շագուրը հայտարարել էր, որ թույլ չի տա, որ ԱՄՆ միակողմանի ռազմական գործողություններ անցկացնի այդ երկրի տարածքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---