Գերմանիայի բուհերում սովորելու համար հայ ուսանողներին 80-ից ավելի կրթաթոշակ է տրամադրվել

Գերմանիայի բուհերում սովորելու համար հայ ուսանողներին  80-ից ավելի կրթաթոշակ է տրամադրվել

PanARMENIAN.Net - Մինչև 2012թ. հոկտմեբերի 31-ը հայ ուսանողները, բուհավարտներն ու գիտնականները հնարավորություն ունեն դիմել DAAD-ի կրթաթոշակային ծրագրերին:

DAAD-ն (Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը) ակադեմիական փոխանակմանն օժանդակող ամենամեծ կազմակերպությունն է աշխարհում: DAAD-ն Հայաստանում հանդես է գալիս 1996թ.-ից, իսկ որպես տեղեկատվական կենտրոն 2004թ.-ից: DAAD-ն կրթաթոշակներ է տրամադրում բոլոր մասնագիտություններով բուհավարտներին, ուսանողներին ու գիտմականներին:

Անկախացումից ի վեր ավելի քան 1800 հայեր ֆինանսական օժանդակություն են ստացել DAAD-ից` իրենց գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար:

Գերմանական բուհերն անգլերեն լեզվով առաջարկում են ավելի քան 100 միջազգային բակալավրի դասընթացներ, 650 մագիստրոսական և մոտ 300 ասպիրանտական դասընթացներ: Գերմանական բուհերի շրջանավարտները մրցունակ են համարվում ամբողջ աշխարհում, ունեն մեծ հնարավորություններ միջազգային աշխատաշուկայում բարենպաստ առաջարկներ ստանալու:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---