«Պողոսյան պարտեզները» մշակել է Սիրահարների այգու եռամյա զարգացման ծրագիր

«Պողոսյան պարտեզները» մշակել է Սիրահարների այգու եռամյա զարգացման ծրագիր

PanARMENIAN.Net - «Պողոսյան պարտեզներ» հիմնադրամը 2011 թվականին մշակել է Սիրահարների այգու եռամյա կայուն զարգացման ծրագիր: Ինչպես այսօր Ճարտարապետների միությունում հանրային քննարկման ժամանակ նշեց հիմնադրամի տնօրեն Սարհատ Պետրոսյանը, ծրագրի նպատակն է այգու շահագործումը և զարգացումը դարձնել ավելի կայուն` ապահովելով ինքնաֆինանսավորման մասնաբաժնի շարունակական ավելացում։ Դրա շրջանակում Պողոսյան պարտեզները այգու շահագործման և պահպանության, կանաչապատ տարածքների զարգացմանը զուգահեռ 2012 - 2014 թվականներին նախատեսում է իրականացնել հետևյալ նախագծերը`

1.Ամֆիթատրոնի հիմնանորոգում ու վերազինում,

2.Աշխատակազմի համար նախատեսված տեխնկական շինության կառուցում,

3.Այլընտրանքային էլեկտրոէներգիայի աղբյուրների տեղադրում,

4.Լճի հիդրոտեխնիակական համակարգի զարգացում,

5.Հասարակական զուգարանների կայուն ջրային համակարգերի համակցում,

6.Հարավ-արևմտյան մուտքային մասի կազմակերպում,

7.Սրճարանի համար ստորգետնյա խոհանոցային մասի կառուցում,

8.Ցանկապատերի վերանորոգում և ամբողջացում,

9.Քաղաքային կահույքի (նստարան, աղբաման և այլ) զարգացում։

Այդ ընթացքում նշված աշխատանքների համար Պողոսյան հիմնադրամը նախատեսում է ներդնել շուրջ 60 մլն ՀՀ դրամ։ Այն զգալիորեն նվազեցնելու է այգում շահագործման ու պահպանության ծախսերը և բարձրացնելու է կառավարման արդյունավետությունը։

Պողոսյան պարտեզները ՀՀ օրենսդրության շրջանակում նշված ծրագրի բոլոր փուլերում իրականացնելու է հանրային իրազեկում և լսում-քննարկումների անցկացում` ապահովելու համար այգու շահառուների հնարավորինս մասնակցություն ծրագրերի մշակման և իրականացման գործընթացներում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---