Շառլ Ազնավուրը կընդգրկվի «Ոսկե ծիրան» 10-րդ հոբելյանական կինոփառատոնի Պատվավոր խորհրդի կազմում

Շառլ Ազնավուրը կընդգրկվի «Ոսկե ծիրան» 10-րդ հոբելյանական կինոփառատոնի Պատվավոր խորհրդի կազմում

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոթառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը սեպտեմբերի 30-ին Ժնևում հանդիպում է ունեցել աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնիե, երգահան, կինոդերասան, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, կապված հոբելյանական փառատոնի կազմակերպման հետ: Ազնավուրն իր համաձայնությունը տվեց ընդգրկվելու փառատոնի հոբելյանական Պատվավոր խորհրդում:

Նույն օրը, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակի շենքում Հարություն Խաչատրյանին և Շվեյցարիայում ՀՀ Փոխդեսպան Սաթենիկ Աբգարյանին հանձնվեց «Գործարար նախաձեռնությունների ուղղություններ» կազմակերպության (B.I.D. Business Initiative Directions) կողմից «Ոսկե ծիրան» կինոփառատոնին շնորհված «Միջազգային աստղ որակի համար» մրցանակը:

Հեղինակավոր մրցանակը սահմանված է համապատասխան Որակի միջազգային կոնվենցիայի (Ժնև) և շնորհվում է արդյունաբերական, ֆինանսական, մշակութային այն կազմակերպություններին, որոնք տվյալ տարում միջազգային ճանաչում են բերել իրենց երկրին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---