ՀՀ վարչապետ. Ռուսական գազի վերաբերյալ բանակցությունները դեռևս չեն ավարտվել և որևէ կերպ կապված չեն նախագահական ընտրությունների հետ

ՀՀ վարչապետ. Ռուսական գազի վերաբերյալ բանակցությունները դեռևս չեն ավարտվել և որևէ կերպ կապված չեն նախագահական ընտրությունների հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի սակագնի վերաբերյալ բանակցությունները և գազի հնարավոր թանկացումների ժամկետները որևէ կերպով կապված չեն փետրվարին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների հետ: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում պատասխանելով ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին:

Վարչապետի խոսքով, այժմ ՀՀ էներգետիկայի նախարարությունը ռուսական կողմի հետ քննարկում է գազի սակագնի և մի շարք այլ հարցեր, սակայն գազի վերաբերյալ բանակցություններն առայժմ ավարտված չեն:

Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ ռուսական կողմն ունի խաղի իր կանոնները և ամեն տարի բանակցություններ են տարվում գազի սակագնի վերաբերյալ, որը «որոշվում է կոնկրետ բանաձևով, որը ենթադրում է, որ ելնելով շուկայի կոնյուկտուրայից, գազի սակագինը կարող է ավելանալ կամ նվազել»:

Այժմ Հայաստանը 1000քմ գազը «Գազպրոմից» սահմանում գնում է 180 դոլարով: Ավելի վաղ ենթադրվում էր, որ 2012թ ապրիլի 1-ից գազի սակագինը կթանկանա, սակայն այդ մասին ոչինչ չի հաղորդվել:

Սեպտեմբերի 29-ին Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորման հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հաղորդել էր, որ Հայաստանում գազի սակագինը կվերանայվի:

Հարկ է նշել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը , ով օգոստոսի 7-8 աշխատանքային այցով ՌԴ-ում էր, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ երկու երկրները ռուսական գազի վերաբերյալ փոխադարձ համաձայնության են եկել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---