Տիգրան Սրգսյան. ՌԴ իշխանությունները ծանոթ են ՀՀ դիրքորոշմանը` վերջինիս տարածքում ԴՄԾ գործունեության անհնարինության վերաբերյալ

Տիգրան Սրգսյան. ՌԴ իշխանությունները ծանոթ են ՀՀ դիրքորոշմանը` վերջինիս տարածքում ԴՄԾ գործունեության անհնարինության վերաբերյալ

PanARMENIAN.Net - Ռուսական իշխանություններին ներկայացվել է ՀՀ կառավարության պաշտոնական դիրքորոշումը` հանրապետության տարածքում Դաշնային միգրացիոն ծառայության ծրագրերի իրականացման անհնարինության վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` խորհրդարանում պատգամավորական ժամի ընթացքում պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հարցին:

Վարչապետի խոսքով, այս հարցը քննարկվել է ռուսական կողմի հետ, այդ թվում` միջկառավարական մակարդակում, և կրկին կբարձրացվի Երևանում առաջիկայում կայանալաիք ոչ կառավարական նիստի ընթացքում:

Տիգրան Սարգսյանը հավելել է, որ մի բան է, երբ ՀՀ քաղաքացիները ծանոթանում է Ռուսաստան տեղափոխվելու պայմաններին Հայաստանում ռուսական դիվանագիտական ներկայացուցչություններում, մեկ այլ բան, երբ դա իրականացվում է ՌԴ ԴՄԾ-ի կողմից:

Իր հերթին Արզումանյանն ընդգծում է այդ հարցի կարևորությունը, նկատելով, որ «եթե նախկինում խոսում էինք «հոգեորսության» խնդրի մասին, ապա այս դեպքում խոսքը գնում է «մարդկանց իրական որսի» մասին»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---