Իրաքը պահանջում է, որպեսզի երկրի հյուսիսում տեղակայված թուրքական զորքերը հեռանան իր տարածքից

Իրաքը պահանջում է, որպեսզի երկրի հյուսիսում տեղակայված թուրքական զորքերը հեռանան իր տարածքից

PanARMENIAN.Net - Իրաքը պահանջել է իր տարածքից հեռացնել թուրքական զորքերը, որոնք տեղակայված են երկրի հյուսիսում` քուրդ գրոահինների դեմ պայքարելու նպատակով: Այս մասին հոկտեմբերի 3-ին հաղորդում է Agence France-Presse-ը:

Իրաքի նախարարների կաբինետը խորհուրդ է տվել խորհրդարանին չեղյալ համարել բոլոր գործող պայմանագրերը, որոնք թույլ են տալիս օտարերկրյա զորքերին երկրի տարածքում ռազմական օպերացիաներ իրականացնել:

Իր հերթին թուրքական խորհրդարանը դիտարկում է Իրաքի տարածքում քուրդ անջատողականների դեմ պայքարը թույլատրող պայմանագիրը 1 տարով երկարաձգելու հնրարավորությունը:

Այսօրվա դրությամբ Իրաքի տարածքում կան հազարավոր թուրք զինծառայողներ, հաղորդում է lenta.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---