Ադրբեջանի նախագահի վարչակազմում զարմացած են Վրաստանի ընտրություններում ընդդիմության հաղթանակով

Ադրբեջանի նախագահի վարչակազմում զարմացած են Վրաստանի ընտրություններում ընդդիմության հաղթանակով

PanARMENIAN.Net - «Ադրբեջանի և Վրաստանի միջև հարաբերությունները կպահպանվեն որպես բարեկամական և եղբայրական»,-Trend գործակալությանը հայտնել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին կապերի գծով բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը` մեկնաբանելով Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները:

Ընդ որում, նա նշել է, որ « ինչպես ինքը, այնպես էլ յուրաքանչյուրը, որոշակիորեն զարմացած է, որ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին չկարողացավ ստանալ հանրության աջակցությունը»:

Մամեդովի խոսքով, ընտրություններում հաղթանակը զարմացրել է ինչպես ընդդիմությանը, այնպես էլ միջազգային հանրությանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---