Ըստ Forbes-ի, Apple բրենդն արժի 87,1 մլրդ դոլար և գլխավորում է ամենաազդեցիկ բրենդերի վարկանիշը

Ըստ Forbes-ի, Apple բրենդն արժի 87,1 մլրդ դոլար և գլխավորում է ամենաազդեցիկ բրենդերի վարկանիշը

PanARMENIAN.Net - Apple կոռպոռացիան գլխավորում է Forbes ամսագրի ամենաազդեցիկ բրենդերի վարկանիշը: «Երկու տարվա ընթացքում նրա բրենդի արժեքն աճել է 52 տոկոսով և այժմ գնահատվում է 87,1 մլրդ դոլար»,-ասվում է հաղորդագրությունում:

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, իր վարկանիշը կազմելու համար Forbes-ը գնահատել է վերջին 3 տարիների ընթացքում ընկերությունների շահույթն ու եկամուտները:

Ըստ պարբերակնի, Apple-ը նորարարության ոլորտում առաջատար է: Ամենաթանկ բրենդերի վարկանիշի երկրորդ հորիզոնականում է Microsoft ընկերությունը, երրորդում` Coca-Cola-ն, որի բրենդը գնահատվում է 50 մլրդ դոլար:

Աշխարհի խոշորագույն Facebook սոցցանցը վարկանիշի ընդամենը 73-րդ հորիզոնականում է:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---