Թռիչքների կառավարման Ռուսական կենտրոն. ՄՏԿ-ն չեն տեղափոխի այլ ուղեծիր

Թռիչքների կառավարման Ռուսական կենտրոն. ՄՏԿ-ն չեն տեղափոխի այլ ուղեծիր

PanARMENIAN.Net - Միջազգային տիեզերական կայանը չեն տեղափոխի այլ ուղեծիր, ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին են հաղորդել Թռիչքների կառավարման Ռուսական կենտրոնում:

«Որոշում է կայացվել ՄՏԿ-ն չտեղափոխել` տիեզերական աղբի հետ բախումից խուսափելու նպատակով: Մասնագետների հաշվարկներով ուղեծրի շտկում անելու կարիք չի լինի, քանի որ ՄՏԿ-ի և տիեզերական աղբի բախման վտանգ չկա»,-հաղորդել են Թռիչքների կառավարման կենտրոնում:

Ավելի վաղ ենթադրվում էր, որ կայանի ուղեծրի շտկումը կիրականացվի «Զվեզդա» շարժական ծառայողական մոդուլի միջոցով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---