28 մարտի 2005 - 12:05 AMT
ԱՊՐԻԼԻՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿԱՅՑԵԼԻ ՖՐԱՆՍԻԱ
Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունիին, հաղորդում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նախագահ Ռոբերտ Քոչարյանի` ապրիլի սկզբին Ֆրանսիա կատարելիք այցին առնչվող հարցեր: Բացի այդ, զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերությունների հեռանկարներն, ինչպես նաեւ Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող խնդիրներ: Հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանային համագործակցության խնդիրներին: