4 հոկտեմբերի 2012 - 10:35 AMT
Գերի Շոու. Երբ Դարչինյանը ձեռնոցները վայր դնի, նա կլինի բռնցքամարտի Փառքի սրահի առաջին թեկնածուն

«Վիկ Դարչինյանը ցույց տվեց բոլորին, եր մինչ այժմ կարող է մենամարտել ամենաբարձր մակարդակում: Իր զարմանալի կարյերայի ընթացքում նա հանդիպել է ուժեղ մրցակիցների հետ: Ես հավատում եմ, որ երբ Դարչինյանը ձեռնոցները վայր դնի, նա կլինի բռնցքամարտի Փառքի սրահի առաջին թեկնածուն»,-հայտարարել է հայ բռնցքամարտիկի պրոմոուտեր Գերի Շոուն:

Նա նաև հավելել է, որ Դարչինյանը դեռևս բազմաթիվ մենամարտեր է անցկացնելու և բոլոր քաշային կարգերում չեմպիոն դառնալու համար, բռնցքամարտիկների թիվ մեկը մրցակիցը պետք է լինի Դարչինյանը, հաղորդում է box-club.ru-ն:

Սեպտեմբերի 29-ին Վախթանգ Դարչինյանը երկրորդ կիսաթեթև քաշային կարգում հաղթանակ է տարել լուիս Օռլանդո Դել Վալյեի նկամամբ և նվաճել NABF թափուր տիտղոսը: