4 հոկտեմբերի 2012 - 11:43 AMT
Էդուարդո Էռնեկյանը չի պատրաստվում ձեռք բերել «Արմավիա» ավիաընկերությունը

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, ում տնօրինության տակ է գտնվում «Զվարթնոց» օդանավակայանի կառավարումը, չի պատրաստվում ձեռք բերել «Արմավիա» ավիաընկերությունը:

«Ես ամենևին չեմ պատրաստվում գնել այն»,- հայտարարել է նա լրագրողներին Երևանում ընթացող «Ֆրութֆուլ Արմենիա» ագրոֆորումի ժամանակ:

Ինչ վերաբերվում է գյուղատնտեսության ոլորտում այլ ծրագրերին, ապա գործարարը մտադիր է հետագայում ևս ներդրումներ կատարել Հայաստանում գինեգործության զարգացման մեջ և չի սահմանափակվելու միայն այդ ուղղությամբ: