Հայաստանի կառավարությունը մտադիր չէ օգնել բոլոր երիտասարդ ընտանիքներին

Հայաստանի կառավարությունը մտադիր չէ օգնել բոլոր երիտասարդ ընտանիքներին

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 5-ին մերժել է օրենսդրական նախաձեռնությունը նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին:

Ներկայացնելով օրինագիծը` Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ երկրի կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահում երիտասարդ ընտանիքների աջակցությունը, սակայն նման օգնություն տրամադրելը պահանջում է նախագծում լրացուցիչ մշակումներ` նորաստեղծ ընտանիքի անապահովության աստիճանը որոշելու համար: «Ուստի օրինագծի ընդունումը նպատակահարմար չէ»,- հավելել է նա:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---