29 մարտի 2005 - 09:32 AMT
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՅՍՕՐ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Այսօր Ռուսաստանը եւ Հայաստանը Մոսկվայում կստորագրեն թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարում համագործակցության մասին համաձայնագիր, տեղեկացնում է Թմրանյութերի շրջանառության վերահսկողության Դաշնային ծառայությունը: Ստորագրումը կկայնա երկու երկրների համապատասխան ծառայությունների ղեկավարների հանդիպման ժամանակ: Փաստաթուղթը նախատեսում է թմրանյութերի անօրինական շրջանառությանը դիմակայելու օպերատիվ-հետախուզական միջոցառումների համատեղ անցկացում: