Ս. Սաֆարյան. Ռոբերտ Քոչարյանն Օսկանյանի մասին հայտարարությամբ զինադադար է առաջարկել իշխանություններին

Ս. Սաֆարյան. Ռոբերտ Քոչարյանն Օսկանյանի մասին հայտարարությամբ զինադադար է առաջարկել իշխանություններին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին իր հայտարարությամբ զինադադարի մասին յուրօրինակ առաջարկ է կատարել, կարծում է «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Նա նշել է, որ «այդպիսի որակների և վաստակի համադրություն ունեցող մարդկանց պետք է փայփայել, այլ ոչ թե հետապնդել» արտահայտությունը առաջարկ է իշխանություններին սահմանափակվել ձեռք բերածով և Օսկանյանի գործը չհասցնել մինչև դատապարտում:

Սաֆարյանի խոսքով, Քոչարյանը շատ թույլ է արձագանքել Օսկանյանի գործին, քանի որ գիտակցում է ուժերի հարաբերակցությունը: Դրա հետ կապված նա նշել է, որ իշխանությունները խորհրդարանում Օսկանյանի գործով քվեարկությունն օգտագործել են որպես «լակմուսի թուղթ, որպեսզի ցույց տան ուժերի ներկա բալանսը»:

Սաֆարյանը նաև կոչ է արել ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Քոչարյանի հայտարարությունում ոչ մի անգամ չի նշվել «Բարգավաճ Հայաստան» անվանումը, ինչը, նրա կարծիքով, վկայում է այն մասին, որ «Քոչարյանը նեղացրել է ԲՀԿ-ից և զայրացած է նրա վրա»:

Հոկտեմբերի 2-ին ԱԺ-ն բավարարեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ԱԳ նախկին նախարար Վորդան Օսկանյանին «Սիվիլիթաս» հիմնադրամի միջոցների յուրացման քրեական գործի շրջանակներում պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ Քոչարյանը կարծիք է հայտնել Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: Հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«Ուշադրությամբ ծանոթացա «գործի»հրապարակված նյութերին և չկարողացա գտնել գլխավոր հարցի պատասխանը` ի՞նչ գործ ունեն ԱԱԾ-ն, դատախազությունն ու խորհրդարանը Ջոն Հանթսմանի, Վարդան Օսկանյանի և նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի բարիդրացիական հարաբերությունների հետ: Սա խորհրդարանի ինքնավարկաբեկման ցցուն դեպք է` երկրի վարկին հասցված բացասական հետևանքներով: Իսկ դա ամենևին էլ այն չէ, ինչի կարիքն այսօր Հայաստանն ունի:

Վարդան Օսկանյանը ամենահաջողակ նախարարներից էր և իշխանության փորձությանը դիմացած հայ քաղաքակական գործիչներից մեկն է: Արդյունավետ ու ազնիվ էր ինչպես նախկինում` իշխանության մեջ, այնպես էլ` հիմա: Բացառիկ արդարամիտ է, և սա հազվադեպ որակ է մեր քաղաքական իրողություններում: Այդպիսի որակների և վաստակի համադրություն ունեցող մարդկանց պետք է փայփայել, այլ ոչ թե հետապնդել, թեկուզ հանուն սեփական հեղինակության: Առավել ևս, որ նա շատ լուրջ ընտրազանգված ունեցող կուսակցություն է ներկայացնում:

Այս ամբողջ պատմության անհեթեթությունը հիասթափեցնող է: Ցավում եմ կատարվածի համար և իմ համակրանքն ու աջակցությունը հայտնում Վարդան Օսկանյանին»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---