4 հոկտեմբերի 2012 - 17:09 AMT
ԵՄ-ն կքննարկի Իրանից գազի ներկրման արգելքի մասին հարցը

Եվրամիությունը կքննարկի Իրանից գազի ներկրման արգելքի մասին հարցը հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգում կայանալիք ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ըստ հաղորդագրության, ԵՄ 27 երկրներ արդեն «նախնական համաձայնության են հասել արգելքի կառուցվածքի վերաբերյալ« սակայն դեռ մեծ տեխնիկական աշխատանք կա անելու, հայտնում է աղբյուրը: