4 հոկտեմբերի 2012 - 17:14 AMT
Աշտարակում կնշեն Պերճ Պռոշյանի 175-ամյակը

ՀՀ մշակույթի նախարարությունը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ Պերճ Պռոշյանի տուն-թանգարանի հետ` հոկտեմբերի 5-ին, ժամը 13:00-ին Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում (Աշտարակ), կազմակերպում է հայ մեծանուն վիպասանի ծննդյան 175-ամյա հոբելյանին նվիրված հանդիսություն: Հոբելյանական հանդիսության շրջանակում նախատեսվում է ժամերգություն Կարմրավոր եկեղեցում, այնուհետև, ողջույնի և բացման խոսքով հանդես կգան Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կ. Վարդանյանը, գրողի տուն-թանգարանի վարիչ Մ. Թումանյանը, ելույթ կունենան գրողներ և մեծն վիպասանը կներկայացվի ժամանակակիցների հուշերում: Հանդիսությունը կուղեկցվի երաժշտական կատարումներով, թատերական բեմադրություններով, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը: