4 հոկտեմբերի 2012 - 18:12 AMT
Ըստ Սաֆարյանի, թիվ 1 ընտրատարածքում իր հիմնական մրցակիցը պետությունն է, ոչ թե կոնկրետ մարդիկ

Ստեփան Սաֆարյանն ու «Ժառանգությունը» պատրաստվում են խորհրդարանական լրացուցիչ ընտրություններին մեծամասնական կարգով թիվ 1 ընտրատարածքում, որոնք տեղի կունենան դեպտեմբերի 2-ին: «Ես վստահ եմ իմ ուժերին»,-հայտարարել է Սաֆարյանը մամլո ասուլիսում:

Ըստ «Ժառանգության» գլխավոր քարտուղարի, նա չի վախենում, որ իշխող ՀՀԿ-ն իր դեմ ուժեղ մրցակցի կառաջադրի: «Երբեք ընտրություններում իմ մրցակիցը կոնկրետ անձ չի եղել: Իմ մրցակիցը միշտ եղել է պետությունն իր ռեսուրսներով»,-ասել է նա: Սաֆարյանը մասնավորապես նշել է, որ թիվ 1 ընտրատարածքում 2007-ից մինչև 2008թ. մայիսը, երբ նա պարտվեց ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանին, ընտրողների քանակը 8 հազարից հասել է 10 հազարի: Նա նաև նշել է ընտրողների զգալի քանակը, որոնք մայիսին քվեարկել են այդ ընտրատարածքում լրացուցիչ ցուցակով, ինչն էլ ընտրողների քանակի ավելացման հետ մեկտեղ դարձել է մայիսին նրա պարտության պատճառը:

«Ով էլ առաջադրվեր իմ փոխարեն, նրա դեմ արդեն 10 հազար մարդ կա: Ինչպես ասում էր Վանո Սիրադեղյանը, եթե այդ տեղում նույնիսկ «պոլի փետ» լինի, այդ 10 հազար ձայնը նա կստանա»,-ասել է նա հեգնանքով:

Սաֆարյանը նշել է, որ անցած ընտրություններում նա տարբեր օբյեկտիվ և ոչ օբյեկտիվ պատճառներով չկարողացավ լիովին օգտագործել իր ռեսուրսները, սակայն այս անգամ ավելի լավ է նախապատրաստվել:

Նշենք, որ ընտրություններն այդ ընտրատարծքում կանցնեն պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի մանդատից հրաժարավելու պատճառով: