4 հոկտեմբերի 2012 - 18:40 AMT
«Ալ-Քայիդան» դեռևս սպառնալիք է հանդիսանում

«Ալ-Քայիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպությունը, չնայած իր թուլացմանը, ներկայումս պահպանում է իր ակտիվությունը Աֆղանստանում, Եմենում, Սոմալիում, հիգշաբթի օրը հաղորդել է Հնդկաստանի դեսպան, ՄԱԿ-ի ԱԽ հակաահաբեկչական կոմիտեի ներկայացուցիչ Հարդիպ Պուրին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ալ-Քայիդան շարունակում է ակտիվորեն պահպանել կապը այլ ահաբեկչական կազմակերպությունների հետ աշխարհի տարբեր հատվածներում, այդ թվում` Եմենում և Սոմալիում և այն երկրում, որի ներկայացուցիչն եմ ես»,-հայտարարել է Հարդիպ Պուրին: Ըստ նրա, այս ահաբեկչական խմբավորման սպառնալիքը շատ իրատեսական է: