4 հոկտեմբերի 2012 - 19:22 AMT
Բիձինա Իվանիշվիլի. Վրացական բիզնեսը դեռևս պատրաստ չէ իր արտադրանքն արտահանել ԱՄՆ-ի և Եվրոպայի շուկաներ

Վրացական բիզնեսը դեռևս պատրաստ չէ իր արտադրանքն արտահանել ԱՄՆ-ի և Եվրոպայի շուկաներ, հայտարարել է Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին` հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում:

Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, Իվանիշվիլին նաև կողմ է արտահայտվել ռուս-վրացական հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը: